Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են Մորզեի այբուբենով ուղարկված «հաղորդագրություն»
Մարսի ավազների մեջ NASA-ն հայտնաբերել է մի քանի ավազաբլուր, որոնք հիշեցնում են Մորզեի այբուբենը, հաղորդում է HiRISE կայքը:
Տիեզերական սարքավորման վրա տեղադրված տեսախցիկը նկարահանում է Մարսի մակերևույթը ինֆրակարմիր դիապազոնով և տեսանելի լույսի ներքո:
Մոլորակագետ Վերոնիկա Բրեյը կարողացել է կարդալ լուսանկարի վրա պատկերված գրությունը՝ «NEE NED ZB 6TNN DEIDEDH SIEFI EBEEE SSIEI ESEE SEEE!! », հաղորդում է Gizmodo կայքը:
Մորզեի այբուբենով գրություններ Մարսի վրա նախինում էլ են հայտնաբերվել, սակայն Հագալ ավազաբլրի վրա այդ գրությունները ավելի արտահայտիչ են եղել:










