Նոր տվյալներ Renault-ի ժառանգի մասին

05:22 • 12.07.16

Rnews.cz չեխական պարբերականը մի քանի էջ խորհուրդներ է հրապարակել նոր Renault սեդանի շահագործման վերաբերյալ, որը փոխարինելու է Fluence-ին: Դատելով այդ խորհուրդներում բերված տվյալների՝  նորությունը մի փոքր է ավելացրել իր չափերը: Նոր մոդելի երկարությունը 4630մմ է լինելու, լայնություն 2058մմ, բարձրությունը 1443 մմ:

Պապարացիների լուսանկարներում երևում է, որ սեդանը հագեցած է լուսադիոդային լուսարձակներով, ինչպես նաև պրոեկցիոն էկրանով: Ըստ որոշ տվյալների՝ Fluence-ին փոխարինողը կստանա նույն սարքավորումները, ինչ-որ ունի Fluence-ը: Մեքենաների սրահները ամբողջությամբ նույնը կլինեն: Իսկ դա նշանակում է, որ  մոդելը բավականին թանկարժեք տարրեր է պարունակելու:

Ամենայն հավանակնությամբ նոր մոդելը կներկայացվի Փարիզի ավտոսրահում սեպտեմբերին:

Քաղաքականություն

Նոր տվյալներ Renault-ի ժառանգի մասին