ԱՄՆ-ում ավտոպիլոտի ռեժիմում գտնվող Tesla Motors-ի ևս երկու վթար է գրանցվել

02:01 • 13.07.16

Ամերիկյան Tesla Motors ընկերության ավտոպիլոտով տեղաշարժվող ավտոմեքենաների մասնակցությամբ ևս երկու վթարային դեպք է գրանցվել ԱՄՆ-ում: Միջադեպերը տեղի են ունեցել հուլիսի 9-ին Մոնտանայում և հուլիսի 1-ին Փենսիլվանիայում, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Առաջին դեպքում Model X կրոսվերը, որն ընթացել է  96,6կմ/ժ արագությամբ, քամու պատճառով քշվել է աջ:

Մեքենան բախվել է մի քանի պատնեշի, կորցրել է առաջին անիվներից մեկը և բախվել է սյանը: Վարորդն ու ուղևորը չեն տուժել:

Tesla Motors-ի շտաբ-բնակարանում նշել են, որ վարորդի մեղքն առկա է, քանի որ ավտոմեքենան զգուշացրել է, իսկ վարորդը ղեկավարումն իր ձեռքը չի վերցրել:

Երկրորդ դեպքում 77-ամյա Ալբերտ Սքալիոնեն հարազատների հետ շուռ է եկել Tesla Motors-ի էլեկտրամեքենայով Փիթսբուրգի 160կմ/ժ գերարագ մայրուղու վրա:  Սքալիոնեն պնդում է, որ ավտոպիլոտը անջատված է եղել, բայց այլ մանրամասներ չի հաղորդում: Նրան և ուղևորներին համապաասխան օգնությունից հետո ուղարել են տուն:

 

 

Քաղաքականություն

ԱՄՆ-ում ավտոպիլոտի ռեժիմում գտնվող Tesla Motors-ի ևս երկու վթար է գրանցվել