Samsung-ն օգոստոսի 2-ին կներկայացնի Galaxy Note 7 սմարթֆոնը

11:06 • 13.07.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ պատրաստվում է օգոստոսի 2-ին Նյու Յորքում կայանալիք հատուկ միջոցառման շրջանակում կազմակերպել Galaxy Note 7 սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը:

 

Ինչպես նշում է The Verge-ը, ըստ շրջանառվող լուրերի, նորույթը համալրված կլինի երկակի էկրանով ու արտաքնապես կնմանվի Galaxy S7 Edge մոդելին:

 

Բացի այդ, այն կունենա դեպի հեռախոսի եզրերը կորացող էկրան: Սմարթֆոնի տեխնիկական բնութագրի ու դիզայներական լուծումների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Աղբյուրը նկատում է, որ Samsung-ի նորույթը նախատեսված է լինելու Apple-ի` այս աշնանը ներկայացվելիք iPhone 7 սմարթֆոնի հետ մրցակցության համար:

 

Samsung-ն օգոստոսի 2-ին կներկայացնի Galaxy Note 7 սմարթֆոնը