Արևային մարտկոցներով գործող ու շուրջերկրյա ճամփորդություն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Կահիրեում (տեսանյութ)
Արևային մարտկոցներով գործող ու շուրջերկրյա ճամփորդություն իրականացնող Solar Impulse 2 ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, ինչի մասին հաղորդվում է նախագծի թվիթերյան էջում:
«Երկօրյա թռիչքից ու բուրգերի շուրջ պտույտից հետո Անդրե Բորշբերգը վայրէջք է կատարել Կահիրեում»,-նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ինքնաթիռը բարեհաջող ավարտել էր Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքն ու վայրէջք էր կատարել իսպանական Սևիլյա քաղաքում:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 9-ին Solar Impulse 2-ը շեյցարացի օդաչուներ Բերտրան Պիկարի և Անդրե Բորշբերգի գլխավորությամբ սկսել է շուրջերկրյա ճանապարհորդությունը` 16 ամսվա ընթացքում այցելելով մի շարք քաղաքներ։
Անցած ամառ ինքնաթիռը սահմանել է համաշխարհային ռեկորդ` անդադար օդում գտնվելով ավելի քան 120 ժամ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










