Հայաստանում Beeline թիմը հաղթեց Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում

14:48 • 14.07.16

Հայաստանում Beeline-ի աշխատակիցներից կազմված թիմը հաղթեց  Եվրասիա Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում։

Հաղթողների թիմը, որի մեջ ընդգրկված էին Հայաստանում Beeline-ի տեխնիկական և կոմերցիոն տնօրինության աշխատակիցներ, ներկայացրեցին BeeForce ծրագիրը. նոր լուծում ամպային տեխնոլոգիաների խաղերի ոլորտում։ Ծրագիրը նախնական փուլում հաղթել էր Digithon–ի տեղական մրցույթում, իսկ հուլիսի 10-11 Ղրղզստանում կայացած Եվրասիա Digithon-2016 միջազգային մրցույթում ճանաչվեց լավագույնը։

Այն երկրներում, որտեղ առկա է Beeline ապրանքանիշը, ընկերությունը BeeForce նախագծի հիման վրա նախատեսում է ստեղծել ծառայություն հաճախորդների համար։ Ծառայությունը հիմնված կլինի խաղային արդյունաբերությունում ամպային տեխնոլոգիաների օգտագործման վրա։

Հայտնի Hackathon-երի նման, միջոցառումը տևել է 24 ժամ։ Մրցույթի միջազգային փուլում մասնակցեցին 7 թիմ՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինաից։ Այն թիմերը, որոնք հաղթել էին տեղական մրցույթներում, մրցում էին, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։

Օդանավակայանում դիմավորելով հաղթող թիմին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Շնորհակալ եմ բոլորիցդ համարձակություն, ստեղծագործական և մասնագիտական մոտեցում ցուցաբերելու համար։ Մեզ համար շատ նշանակալի է առաջին թվային–մրցույթում հաղթանակը։ Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում կապի միասնական օպերատոր Beeline–ը, որն ունի ամենահարուստ պատմությունը բիզնես միավորում, վստահ գնում է առաջ դեպի թվային աշխարհ, և մենք միանշանակ կարող ենք առաջարկել ժամանակակից լուծումներ մեր հաճախորդների համար»։

Նշենք, որ Digithon–ի նպատակն է նաև նոր ծրագրերի մշակումը՝ ուղղված Ընկերության թվային ռազմավարության զարգացմանը, աշխատակիցների ներգրավմամբ արդի ապրանքների ստեղծմանը, թիմային աշխատանքի համար մաքսիմալ հարմարավետ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև նորարարական լուծումների կիրառմանը ընկերության ներքին գործընթացներում։     

 

Հայաստանում Beeline թիմը հաղթեց Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթում