Ամազոնիայի բոլոր ծառատեսակները գրանցելու համար 3 դար է հարկավոր. գիտնականներ

13:26 • 14.07.16

Ամազոնիայի անտառների ծառատեսակներն այնքան բազմազան են, որ դրանք ցուցակագրելու և գրանցելու համար «երեք հարյուրամյակ կպահանջվի», հաղորդում է BBC-ն՝ հղում անելով գիտական հետազոտությունների արդյունքներին։

 

Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտությունը ենթադրում է, որ այդ անտառներում գտնվում են թանգարանային նմուշ հանդիսացող 300 տարվա հնության ավելի քան 500 հազար ծառատեսակներ։ Այս ուսումնասիրությունների վրա հիմնվելով՝ հետևություն է արվել, որ անտառներում դեռևս մոտ 4 հազար տեսակի անհայտ ծառատեսակներ կան։

 

Նշվում է, որ հետազոտությունը հնարավոր է դարձել ողջ աշխարհից հավաքված տվյալների թվայնացման շնորհիվ։

Ամազոնիայի բոլոր ծառատեսակները գրանցելու համար 3 դար է հարկավոր. գիտնականներ