Ճապոնացիները հոսանք փոխանցող գրիչ են ստեղծել (տեսանյութ)

13:18 • 14.07.16

Ճապոնական Kandenko ընկերությունը ստեղծել է նորարարական գրիչ, որի թանաքում պարունակվող արծաթի մասնիկները կարողանում են հոսանք փոխանցել:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, գրիչի ինքնատիպ հատկություններն ի ցույց դնելու համար ճապոնացի մասնագետները նկարահանել են հետաքրքիր տեսանյութ, որում գրիչն էլեկտրաէներգիայով է ապահովում մի ամբողջ թղթե քաղաքի:

 

Հայտնի է, որ գրիչը կարելի է ձեռք բերել Amazon-ում` 12 դոլարով:

Ճապոնացիները հոսանք փոխանցող գրիչ են ստեղծել (տեսանյութ)