Nissan-ի մեքենաները կհամալրվեն ինքնավար ռեժիմի գործառույթով
Tesla-ն միակ մեքենաշինական ընկերությունը չէ, որը ավտոմատ վարելու գործառույթներ է կիրառում իր մեքենաներում:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, Nissan ընկերությունը վերջերս հայտարարել է, որ մտադիր է Ճապոնիայում արտադրվող իր նորագույն Serena մոդելներում կիրառել ProPILOT կիսաավտոմատ տեխնոլոգիան: Այդ նորարարությունը կգործարկվի օգոստոսից: Այն թույլ կտա Nissan-ի մոդելներն ավտոմատ ռեժիմով վարել մայրուղիների վրա:
Վարորդները կկարողանան ակտիվացնել ինքնավար ռեժիմը հենց մայրուղու վրա` 30-100 կմ/ժամ արագությամբ ընթանալիս:










