Tesla-ն ներկայացրել է Model X SUV-ի մատչելի տարբերակը

13:31 • 14.07.16

Էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտի առաջատար Tesla ընկերությունը ներկայացրել է Model X SUV մեքենայի մատչելի տարբերակը, որը ստացել է Model X 60D անվանումը:

 

Ինչպես նշում է The Verge-ը, նորույթի գինը կլինի 74.000-100.000 դոլարի սահմանում` կախված մոդելի տեխնիկական բնութագրից:


Այն կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 6 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 225 կմ/ժ է:

Tesla-ն ներկայացրել է Model X SUV-ի մատչելի տարբերակը