Ավստրալացիները Toyota-ն համալրել են Nissan-ի 1000 ձիաուժ հզորությամբ շարժիչով (լուսանկարներ)

23:37 • 14.07.16

Ավստրալիական StreetFX թյունինգային ընկերությունը 2012 թվականի արտադրության Toyota GT86 կուպեն համալրել է Nissan GT-R-ի  VR38DETT շարժիչով:

Ինչպես գրում է Motor.ru-ն, նախագիծն ստացել է WTF86 անվանումը: V6 շարժիչի ծավալը հավելյալ մեծացվել է 3.8 լիտրից մինչև 4.1 լիտրի, որի արդյունքում հզորությունը 600 ձիաուժից հասել է 1000-ի:

Բացի այդ, թյուներները տուրբոմղիչներ են տեղադրել, փոխել են շարժիչի կառավարման բլոկը, վերամշակել են սառեցման համակարգը, վառելիքի և արտանետման համակարգերը:

Ետնաքարշակ կուպեն համալրել են վեց աստիճան հաջորդական փոխանցման տուփով: Վերամշակվել է նաև արգելակման համակարգն ու սպորտային կախոցը:

StreetFX ընկերությունից հայտնել են, որ  WTF86-ը առաջին նմանօրինակ մեքենան է աշխարհում, սակայն այն դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:

 

Ավստրալացիները Toyota-ն համալրել են Nissan-ի 1000 ձիաուժ հզորությամբ շարժիչով (լուսանկարներ)