Aston Martin-ը ներկայացրել է Vantage V12 S սուպերքարի հատուկ տարբերակը (լուսանկարներ)
Բրիտանական Aston Martin ընկերությունը ներկայացրել է V12 Vantage S սուպերքարի հատուկ տարբերակը, որը նվիրվել է բրիտանական Spitfire կործանիչի շահագործման 80-ամյա հոբելյանին:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` հատուկ մոդելն, ընդհանուր առմամբ, կթողարկվի 80 օրինակով: Հատուկ կուպեն ստեղծել է Q ստորաբաժանումը, որը մասնագիտանում է անհատական «Աստոնների» արտադրությամբ:
Բոլոր նորագույն մոդելները կներկայանան բացառիկ կանաչ գույնով` դեղինի հետ համադրությամբ: Մեքենան կհամալրվի նոր արտանետման համակարգով, որը ստեղծել է ինքնաթիռների վերանորոգմամբ զբաղվող ընկերությունը:
Մեքենայի սրահում` նստատեղերի գլխամասում պատկերված է Spitfire 80 տարբերանշանը, գորգերը պատրաստված են կաշվից և մագաղաթից, իսկ նստատեղերը` շագանակագույն կաշվով: Հավելյալ գումարով հաճախորդը կարող է ինքնաթիռային սաղավարտ, օդաչուի ակնոց և բաճկոն պատվիրել:
Սուպերքարը համալրված է 12 մխոցային ատմոսֆերային շարժիչով, որի ծավալը կազմում է 6 լիտր և որը 573 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ-ը մեքենան զարգացնում է 3.9 վայրկյանում:
Սպորտային մեքենայի հատուկ տարբերակն արժե 39 500 ֆունտ ստերլինգ: Մեքենաների վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի բարեգործության:













