Գիտնականները ռոբոտ-չիխուախուա են ստեղծել (տեսանյութ)

13:21 • 15.07.16

Ամերիկացի ինժեներները ստեղծել են փոքրիկ ռոբոտ-շուն, որը պահվածքով նման է չիխուախուա տեսակին և կարողանում է բերանում բռնած տանել իր տիրուհու փոքրիկ պայուսակը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, նորույթը ստացել է PneuHound անվանումը և աչքի է ընկնում իր փոքր չափերով: Բացի այդ, այն իսկական շանը նմանվող շարժուձև ունի:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ լայն ճանաչում ստացած առաջին շուն ռոբոտն արտադրվել է Boston Dynamics-ի կողմից: Այն կոչվում է SpotMini և չափերով նման է գերմանական հովվաշանը:

 

Գիտնականները ռոբոտ-չիխուախուա են ստեղծել (տեսանյութ)