Ford-ի ստեղծած ռոբոտները սովորել են սուրճ պատրաստել ու մերսում անել (տեսանյութ)

15:09 • 15.07.16

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերության եվրոպական մասնաճյուղը սկսել է ընդլայնված հնարավորություններով նոր տեսակի ռոբոտների փորձարկումը: Բացի այն, որ դրանք գործարանի աշխատողներին օգնում են մեքենաների հավաքման հարցում, դրանք նաև կարող են սուրճ պատրաստել ու մերսում անել:

 

Ինչպես հայտնում է motor.ru-ն, ռոբոտները ստեղծվել են գերմանական KUKA Roboter GmbH ընկերության հետ համագործակցության արդյունքում:

 

Սարքն ունի 90 սմ բարձրություն և համալրված է հատուկ զգայակներով, որոնք թույլ չեն տալիս աշխատանքի ժամանակ վնասել հարևանությամբ գտնվող մարդկանց:

 

Ներկայում Ford-ի` Քյոլնում գտնվող գործարանում փորձարկվում է 2 այդպիսի ռոբոտ: Բարեհաջող արդյունքի դեպքում այս մեխանիզմները կարող են կիրառվել ընկերության եվրոպական ու ամերիկյան  գործարաններում:

 

Ford-ի ստեղծած ռոբոտները սովորել են սուրճ պատրաստել ու մերսում անել (տեսանյութ)