Գերմանիայում առանց վարորդի աշխատող գնացքներ կգործարկեն
Գերմանիայի Deutsche Bahn ազգային երկաթուղային ընկերությունը գերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել է, որ 2023 թվականին գնացքների մի մասը կփոխարինվի առանց մեքենավարի աշխատող նոր կազմով:
Ինչպես փոխանցում է Euromag-ը, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ օպերատորը կարող է իր գիծն աստիճանաբար փոխադրել ամբողջությամբ ավտոմատ ռեժիմով աշխատանքի: Նրա խոսքով` ավտոմատ տեղաշարժը բարդ երկաթուղային ճանապարհով ուղևորատար և բեռնատար գնացքների դեպքում ավելի բարդ է, բայց հնարավոր:
Առանց մեքենավարի գնացքների առաջին փորձարարական նախագիծն արդեն մեկնարկել է Չեխիայի Հանրապետության հետ սահմանի մոտ գտնվող շրջանում:
Deutsche Bahn ընկերության ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել իր աշխատակիցերի և արհմիությունների հետ` տեղեկացնելով, որ մոտ ապագայում գնացքներում մարդու կարիք չի լինի սովորական գործառույթներ կատարելու համար:










