Lenovo-ն ներկայացրել է նոր Moto E3 սմարթֆոնը

11:09 • 15.07.16

Lenovo տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր հերթական նորույթը` Moto E3 սմարթֆոնը, որն ունի 5 դյույմ անկյունագծով HD էկրան, քառամիջուկ պրոցեսոր, 1Գբ ծավալով հիշողություն, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ:

 

Ինչպես նշում է The Verge-ը, սմարթֆոնը գործում է Android 6 Marsgmallow օպերացիոն համակարգի հիմքով և արժե 131 դոլար:

 

Ըստ ոլորտի մասնագետների՝ չնայած, որ սմարթֆոնը բավական մատչելի է, այնուհանդերձ` դրա տեխնիկական բնութագիրը չի զիջում շուկայում ներկայացված ավելի թանկ մոդելներին:

 

Հայտնի է, որ սմարթֆոնը վաճառքում կհայտնվի սեպտեմբերից:

Lenovo-ն ներկայացրել է նոր Moto E3 սմարթֆոնը