Ավստրալացիները ստեղծել են աշխարհում առաջին ռոբոտ հովվին (տեսանյութ)

08:50 • 15.07.16

Սիդնեյի համալսարանի գիտնականները սկսել են աշխարհում առաջին ռոբոտ հովվի փորձարկումները, ինչի մասին հայտնում է motor.ru-ն:

 

Քառանիվ սարքը կոչվում է SwagBot: Այն կարողանում է հոտի մեջ հավաքել ոչխարներին, կովերին ու ձիերին, տեղաշարժվել դժվարանցանելի տեղանքով, ինչպես նաև տեղափոխել ծանր բեռներ:

 

Մասնագետները մտադիր են ապագայում ռոբոտ հովվին զինել հատուկ զգայակներով, որոնք կվերահսկեն անասունների մարմնի ջերմաստիճանն ու կհետևեն նրանց տեղաշարժին: Դրա շնորհիվ SwagBot-ը կկարողանա առանց դժվարության հայտնաբերել հիվանդ կենդանիներին:

 

Բացի այդ, ռոբոտ հովիվը կկարողանա հոտի արածելու համար ընտրել ամենալավ վայրը` զգայակների միջոցով որոշելով տվյալ տեղանքում աճող խոտի քանակը:

 

 

Ավստրալացիները ստեղծել են աշխարհում առաջին ռոբոտ հովվին (տեսանյութ)