Անվանվել են մարդկության վերացման հիմնական պատճառները

03:07 • 17.07.16

ԱՄՆ-ից մի խումբ հետազոտողներ անվանել են մարդկային քաղաքակրթության վերացման ամենաիրատեսական տարբերակները, գրում է  Science ամսագիրը:

«Աշխարհի վերջը», ինչպես ենթադրում են գիտնականները, կարող է իրական դառնալ երեք պատճառներով՝ գերհրաբուխի ժայթքում, արևային ակտիվացում և երկնաքարի հետ բախում:

Համաձայն առաջին սցենարի՝ գերհրաբուխի ժայթքման դեպքում բոլոր մայրցամաքները կծածկվեն մի քանի մետրանոց մոխրի շերտով, կավերվեն շինությունները, կխցանվեն ջրագծերը, կվերանան մշակովի կուլտուրաները:

Երկրի բնակչության ոչնչացման երկրորդ տարբերակը կապված է Արևի ակտիվացման հետ: Մարդկությանը կարող է սպառնալ բարձրէներգետիկ մասնիկների հոսքը, որը կարող է առաջանալ Արևի մասսայի արտանետումների հետ: Գիտնականները նշում են, որ այդ երևույթի պատճառով խավարի մեջ կհայտնվեն մի շարք մայրցամաքներ՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ:

Երրորդ սցենարը կապվախ է երկնաքարի բախման հետ, որը ևս մեծ վտանգ է ներկայացնում: Ըստ հաշվարկների՝ այդ երևույթը փոշու ամպեր կառաջացնի, որոնք կզրկեն մոլորակը արևային լույսից մի քանի ամիս շարունակ:

Այս բոլոր տարբերակների դեպքում զոհերի թիվը հնարավոր է հասցնել նվազագույնի, եթե ժամանակին ձեռք առնվեն բոլոր անհրաժեշտ միջոցները:

 

 

Անվանվել են մարդկության վերացման հիմնական պատճառները