Hyundai հեթչբեքը հնարավոր է կառավարել մտքի ուժով (տեսանյութ)

00:03 • 17.07.16

Hyundai  ընկերությունը ներկայացրել է i20 հեթչբեքը, որը կարելի է կառավարել մտքի ուժով, գրում է Motor.ru-ն:

Փորձարկումը իրականացվել է Driven By Optimism («Վարելով լավատեսությամբ») արշավի շրջանակներում, որով ավտոարտադրողը մտադիր է նորագույն տեխնոլոգիաների և մարդկային ոգու համադրության օգնությամբ «ձեռնոց նետել առօրեականությանը»:

Փորձարկման ժամանակ հատուկ ականջակալներ են կիրառվել, որը, կարդալով ուղեղի էլեկտրաէնցեֆալոգրաման, դրանք վերածում է սովորական հրահանգների: Հրահանգներն այնուհետև ուղարկվում են համակարգչին, որը կառավարվում է հատուկ մեխանիզմներով:

Դրական մտքերը ակտիվացնում էին արագացուցիչը, իսկ վերացական ու չեզոք մտքերը` արգելակները: Ղեկը կառավարել է հետևի նստարանին գտնվող ինժեները:

 

 

 

 

Hyundai հեթչբեքը հնարավոր է կառավարել մտքի ուժով (տեսանյութ)