Samsung-ն Օլիմպիական խաղերի կապակցությամբ թողարկել է Galaxy S7 Edge սմարթֆոնի հատուկ տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ խիստ սահամանափակ քանակով արտադրել է Galaxy S7 Egde սմարթֆոնի հատուկ տարբերակը:
Ինչպես հայտնում է The Verge-ը, նոր մոդելը որպես նվեր է տրվելու Օլիմպիադայի բոլոր մասնակիցներին: Բացի այդ նորույթը վաճառքում կհայտնվի եկող ամսից:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսն արտաքնապես տարբերվում է սովորական Galaxy S7 Edge-ից և ունի օլիմպիական թեմատիկ դիզայն:
Ինչ վերաբերում է գնին, ապա այն շատ ավելի թանկ կլինի, քան սովորական Galaxy S7 Edge-ը:
![]()
![]()
![]()
![]()
![]()










