SpaceX-ի Falcon 9 հրթիռը 2-րդ բարեհաջող վայրէջքն է կատարել
Ամերիկյան SpaceX ընկերությունը գրանցել է հերթական հաջողությունը. Falcon 9 հրթիռը Dragon տիեզերական սարքի միջոցով դեպի Միջազգային տիեզերակայան անհրաժեշտ ուղեբեռն ուղարկելուց հետո բարեհաջող վայրէջք է կատարել Երկրի վրա:
Ինչպես նշում է The Verge-ը, սա SpaceX-ի պատմության մեջ Falcon 9-ի 2-րդ բարեհաջող վայրէջքն է պինդ մակերևույթի վրա: Հայտնի է, որ նախքան այս վերոհիշյալ հրթիռը վայրէջք էր կատարում ջրային մակերևույթի վրա տեղադրված հատուկ հարթակին:
Աղբյուրը մանրամասնում է որ Falcon 9-ի արձակումներից շատերն անհաջող ընթացք են ունեցել: Ընդհանուր առմամբ, SpaceX—ի պատմության մեջ գրանցվել է 5 դեպք, երբ Falcon 9-ը կատարել է իր առջև դրված առաքելությունն ու բարեհաջող վայրէջք է կատարել:










