Fiat Chrysler –ը 1 մլրդ դոլարի ներդրում կանի  Jeep ընկերությունում

10:11 • 19.07.16

Fiat Chrysler Automobiles (FCA) կոնցերնը պատրաստվում է  1 մլրդ դոլարի ներդրում անել  Jeep մեքենաշինական բրենդի մեջ`ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով զինելով ընկերության գործարանները:

 

Ինչպես հայտնում է motor.ru-ն, խոշոր ներդրումի արդյունքում Jeep-ի գործարաններում կստեղծվի 1.000 հավելյալ աշխատատեղ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Fiat Chrysler Automobiles-ի նոր մարտավարությունը նպատակ է հետապնդում նոր թափով զարգացնել Jeep մեքենաների արտադրությունն ու խթանել դրանց վաճառքի ծավալների ավելացմանը:

 

 

Fiat Chrysler –ը 1 մլրդ դոլարի ներդրում կանի  Jeep ընկերությունում