Microsoft-ն օգոստոսի 2-ին կներկայացնի Xbox One S խաղային կցորդը

11:02 • 19.07.16

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է օգոստոսի 2-ին ներկայացնել ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ ունեցող Xbox One խաղային կցորդի ավելի փոքր տարբերակը` Xbox One S-ը:

 

Ինչպես հայտնում է The Verge-ը, նորույթը կարժենա 399 դոլար ու 40 տոկոսով ավելի փոքր կլինի օրիգինալ մոդելից: Սակայն տեխնիկական բնութագրի տեսանկյունից այն շատ ավելի առաջադեմ կլինի:

 

Հայտնի է, որ անցած տարի Microsoft-ն ամբողջ աշխարհում Xbox One-ից վաճառել է մոտ 20 մլն օրինակ:

Մինչդեռ դրա գլխավոր մրցակիցը` ճապոնական Sony-ն, նույն ժամանակահատվածում վաճառել է 35.9 մլն օրինակ PlayStation 4 խաղային կցորդ:

 

 

Microsoft-ն օգոստոսի 2-ին կներկայացնի Xbox One S խաղային կցորդը