Գիտնականները բացահայտել են մարդասպան բջիջների ծագումը
Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ իմունոլոգներ բացատրել են այն մեխանիզմի գործողությունները, որոնք պատասխանատու են թիմուսի անհաս բջիջների իմունային բջիջների վերածվելու գործընթացի համար, գրում է Nature Immunology ամսագիրը։
Իմունային բջիջները ոչնչացնում են վարակված և քաղցկեղի բջիջները։ Ժամանակակից գիտությունն արդեն գիտի, թե որ գենն է պատասխանատու մարդու օրգանիզմում լիմֆոցիտների զարգացման համար, սակայն մինչ վերջերս անհասկանալի էր, թե ինչ մեխանիզմ է այն ակտիվացնում։ Շնորհիվ իմունոլոգների վերջին բացահայտումների պարզ դարձավ, որ այդ գործընթացում գլխավոր դեր են խաղում սպիտակուցային մոլեկուլները, որոնք կապում են ԴՆԹ-ն և կարգավորում դրա ակտիվությունը։










