Իսպանացիները ստեղծել են «սելֆի» անող արևային ակնոցներ
Իսպանական WeOn ստարտափն իսկական հեղափոխություն է իրականացրել արևային ակնոցների շուկայում` ստեղծելով հատուկ «սելֆիի» սիրահարների համար նախատեսված մոդել:
Ինչպես նշում է euromag.ru-ն, նորարարական արևային ակնոցի միջոցով հնարավոր է ինքնանկար անել` սեղմելով միայն դրա աջ կողմում եղած կոճակները: Դրանք հնարավորություն են տալիս օգտատիրոջը, դիպչելով ակնոցին, կառավարել սմարթֆոնն ու լուսանկարվել:
Հետաքրքրական է, որ ակնոցների ու սմարթֆոնի փոխադարձ կապը գործում է մինչև 60 մ հեռավորության վրա:
«Մենք ուզում ենք փոխել «սելֆի» անելու ձևը: Ակնոցները լայն տարածված աքսեսուար են, որոնք մեզ ուղեկցում են, գրեթե, ամենուր: Ուստի` մենք առաջարկում ենք ավելի հարմար, պարզ ու էսթետիկ լուծում ինքնանկար անելու համար», – WeOn ստարտափի հիմանդիրներից մեկը:










