Mercedes-Benz-ը կսահմանափակի AMG GT R-ի արտադրություն
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է սահմանափակել AMG GT R սուպերքարի արտադրությունը` թողարկելով առավալագույնը 2.000 օրինակ:
Ինչպես նշում է motor.ru-ն, ընկերության ներկայացուցիչները հավելել են, որ արտադրվելիք մոդելների մեծ մասը նախտեսված է լինելու մրցուղիներում օգտագործման համար:
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 4 լ աշխատանքային ծավալով, 585 ձիաուժ հզորությամբ, երկտուրբինանոց V8 շարժիչ, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում: Իսկ մեքենայի զարգացրած առավելագույն արագության չափը հասնում է 318կմ/ժ-ի:










