McLaren-ը կարտադրի F1 սուպերքարի 3 նստատեղ ունեցող մոդելը (լուսանկարներ)
Գերարագ ու թանկարժեք սուպերքարերի արտադրությամբ զբաղվող McLaren ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նորույթ, որը կլինի F1 սուպերքարի հաջորդ տարեբերակն ու կունենա 3 նստատեղ:
Ինչպես նշում է motor.ru-ն, վարորդի նստատեղը կգտնվի մեջտեղում, իսկ դրա աջ և ձախ հատվածներում` մյուս 2 նստատեղերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բրիտանական արտադրության նոր մոդելն իր տեխնիկական բնութագրով նման է լինելու օրիգինալ F1-ին: Փոփոխության են ենթարկվելու միայն դիզայներական լուծումները:
Ենթադրվում է, որ նորույթի շնորհանդեսը կկայանա 2018թ.: Այն կկոչվի F1 GT: Մեքենան կարժենա 2 մլն ֆունտ ստերլինգ ու կարտադրվի ընդամենը 64 օրինակով:













