Հաքերները խոստացել են վերացնել Pokemon Go խաղը

09:57 • 20.07.16

PoodleCorp հաքերային  խմբավորումը խոստացել է վերացնել հազարավոր մարդկանց շրջանում իսկական մոլուցքի վերածված Pokemon Go խաղը, որն աշխարհի տարբեր երկրներում դարձել է զանգվածային անկարգությունների ու գողությունների պատճառ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, հաքերները նաև ակնարկել են, որ  խաղի դեմ ուղղված զանգվածային հարձակումը տեղի է ունենալու օգոստոսի 1-ին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ օրեր առաջ Android և  iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար նախատեսված խաղը տեխնիկական խնդիրներ է ունեցել, քանի որ հաքերները գրոհել են  ստեղծող ընկերության սերվերները:

 

Նշենք, որ Pokemon Go խաղացողները հետազոտում են իրական աշխարհը` փորձելով գտնել վիրտուալ պոկեմոններին, ընդ որում, տանը նստած խաղալ հնարավոր չէ, պետք է պտտվել ամբողջ քաղաքով: Պոկեմոններին կարելի է տեսնել ու որսալ սմարթֆոնների միջոցով:

 

Ինչպես խաղերի մեծամասնությունում, Pokemon GO-ն պետք է սկսել զրոյական մակարդակից, պոկեմոններ բռնել, ձվեր տեղադրել, մրցել: Իսկ շատերն ուզում են խաղը սկսել ավելի բարձր մակարդակից և դեմ չեն դրա դիմաց վճարել:

 

Խաղի հեղինակները Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերություններն են: Խաղը առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում և մի քանի այլ երկրներում: Բայց կա խորամանկ տարբերակ, այլ երկրներում խաղալու համար: iOS օգտագործողները պետք է փոխեն իրենց Apple ID-ի տվյալները՝ տարածաշրջանը նշելով Ավստրալիա, Նոր Զելանդիա կամ ԱՄՆ:

 

 

Հաքերները խոստացել են վերացնել Pokemon Go խաղը