Այս տարի Apple-ը  կներկայացնի iPhone 7  սմարթֆոնի միանգամից 3 մոդել (լուսանկար)

13:49 • 20.07.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերություն ն այս աշնանը պատրաստվում է ներկայացնել 7-րդ սերնդի iPhone սմարթֆոնը, որի վերաբերյալ տարատեսակ տեղեկությունները ողողել են համացանցը:

Ինչպես նշում է The Independent-ը, ենթադրվում է, որ ընկերությունը կներկայացնի iPhone7-ի միանգամից 3 տարբեր մոդել` iPhone 7-ը, iPhone 7 Plus-ը և iPhone 7 Pro-ն: Այդ է վկայում  երեկ համացանց արտահոսած նոր լուսանկարը, որտեղ թվարկած բոլոր մոդելները շարված են կողք-կողքի:

 

Ենթադրվում է, որ երկար սպասված նորույթների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերին:

 

                 

Այս տարի Apple-ը  կներկայացնի iPhone 7  սմարթֆոնի միանգամից 3 մոդել (լուսանկար)