Twitter-ի կապույտ նշանը հասանելի կլինի բոլորին

17:03 • 20.07.16

Twitter-ի կապույտ նշանը հասանելի կլինի բոլոր օգտատերերին «օգնելու համար գտնել լավ, բարձր որակի էջեր հետևելու համար»: Այդ մասին հայտարարել է սոցիալական ցանցը, գրում է Sky News-ը:

 

Այս նշանը սովորաբար հանրային դեմքերի համար է, բայց այժմ ծրագիրը հասանելի կդարձնի այն բոլորի համար:

Դիմողը, սակայն, դեռ պետք է տրամադրի տարբեր տեղեկատվություններ և ապացուցի, որ իր էջը «հանրային հետաքրքրվածություն է ներկայացնում» կամ որ իրենք «իրենց դաշտում ակտուալ են և արժեքավոր նորություններ են տրամադրում»:

 

Նրանք պետք է տրամադրեն նաև հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, կայք:

 

Twitter-ն այժմ ունի մոտ 320 միլիոն ամսական օգտատեր, որոնցից կապույտ նշան ունեն 187 000-ը:

Twitter-ի կապույտ նշանը հասանելի կլինի բոլորին