Facebook Messenger-ի ամսական օգտատերերի թիվը գերազանցել է միլիարդը
Facebook Messenger հավելվածի ամսական լսարանը գերազանցել է մեկ միլիարդը: Այդ մասին ասված է սոցցանցի հաղորդագրությունում:
Messenger ծրագիրն ապահովում է սոցիալական ցանցի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը:
Վերջերս ընկերությունը զրկել է բջջային սարքերի տերերին Facebook-ով իրենց ընկերներին ուղղակիորեն՝ առանց հավելվածի օգտագործման հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից:
Facebook սոցցանցի օգտատերերի թիվը մոտ 1,6 միլիարդ է:










