Kepler-ի աստղադիտակը հայտնաբերել է միանգամից հարյուր մոլորակ

03:30 • 21.07.16

Գիտնականների միջազգային խումբը  միանգամից ավելի քան 100 էկզոմոլորակ է հայտնաբերել շնորհիվ այն պատկերի, որը ստացվել է տիեզերական Kepler աստղադիտակից։

Տիեզերագնացների միջազգային թիմն արել է այդ արտասովոր բացահայտումը NASA K2-ի հետ հանդիպման ժամանակ։ Նոր հայտնաբերված հարյուրավոր  մոլորակներից 4-ը Երկրի չափին են։ Այս հետազոտությունը հրապարակվել է Astrophysical Journal Supplement-ում։

Kepler աստղադիտակը լուսանկարներ է արել  հյուսիսային կիսագնդի որոշակի հատվածից՝ ուսումնասիրելով այն մոլորակները, որոնք կարող էին նման լինել Երկրին։ K2  նոր անվանումը ստացած առաքելությունը հնարավորություն է տվել ուսումնասիրել մի շարք անկախ դաշտեր։ K2-ը հիմա մոլորակներ է որոնում ավելի սառը և մանր աստղերի շրջանում։  

Kepler-ի աստղադիտակը հայտնաբերել է միանգամից հարյուր մոլորակ