Չինաստանում ձերբակալել են սերիական մարդասպանի, ում չէր հաջողվում գտնել ավելի քան 10 տարի

10:57 • 28.08.16

Չինական Գանսու շրջանի ոստիկանությունը ձերբակալել է սերիական մարդասպանի, որի զոհ է դարձել 11 կին և երեխա ավելի քան տասը տարի առաջ. այս մասին գրում է China Daily-ն:

Ոստիկանության տվյալներով՝ Գաո ազգանունով 52-ամյա տղամարդը հանցագործություններն իրականացրել է 1988 թվականից մինչև 2002 թվականն ընկած ժամանակահատվածում Գանսու շրջանի Բային քաղաքում և Ներքին Մոնղոլիա վարչական հատուկ շրջանի Բաոտոու քաղաքում: Նա բռնաբարել է իր զոհերին, ինչից հետո սպանել:

Նշվում է, որ ձերբակալությունից հետո տղամարդը խոստովանել է իր հանցագործությունները:

Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ սերիական մարդասպանի ամենափոքր զոհը դարձել է 8 տարեկան մի աղջիկ: