Հնդկաստանում գնացքի 12 վագոն դուրս է եկել գծերից. վիրավորվել է ավելի քան 30 մարդ

13:13 • 28.08.16

Հնդկաստանում գնացքի 12 վագոն դուրս է եկել գծերից: Իշխանությունների տվյալներով՝  վիրավորվել է ավելի քան 30 մարդ. այս մասին հայտնում է life.ru-ն: Ուղևորատար գնացքը Տրիվանդրում քաղաքից ուղևորվում էր Մանգալոր: Վթարը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Կերալա նահանգում:

Վագոնները դուրս են եկել գծերից երկաթուղային ճանապարհի վնասվելու պատճառով: Հաղորդվում է, որ վնասվել է մոտ 200 մետր երկարությամբ հատված: Այժմ աշխատանքներ են տարվում վնասված ճանապարհները վերականգնելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Բարեբախտաբար, գծերից դուրս եկած գնացքները չեն շրջվել: