Ճապոնիային է մոտենում երրորդ ուժեղ թայֆունը
Ճապոնիայով անցած Մինդուլ և Կոմպասու ավերիչ թայֆուններից ընդամենը մեկ շաբաթ անց երկիրը պատրաստվում է ևս մեկ ուժեղ թայֆունի, որը կհարվածի երկրի արևելյան կողմից հաջորդ շաբաթվա առաջին օրերին. այս մասին հայտնում է CNN-ը:
Թայֆունն այժմ մոտենում է Օկինավա կղզիներին: «Լայնրոք» անունը ստացած թայֆունը շարժվում է հյուսիս-արևելք՝ ժամում 20 կիլոմետր արագությամբ:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով ողջ արևելյան ափի երկայնքով բարձր ալիքների և կայծակների մասին:
Japan Airlines և All Nippon Airways ավիաընկերությունները նախազգուշացրել են, որ հնարավոր են ընդհատումներ չվերթների ժամանակացույցում:










