Գլազգոյի օդանավակայանում օդաչուներին ձերբակալել են ոչ սթափ վիճակում չվերթ իրականացնելու փորձի ժամանակ
Բրիտանական Գլազգո քաղաքի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է United Airlines ավիաընկերության չվերթի երկու օդաչուի ոչ սթափ վիճակում չվերթն իրականացնելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Ոստիկանություն կանչել են օդաչուների գրանցման ժամանակ՝ United Airlines ավիըանկերության չվերթի ինքնաթիռ վերջիններիս բարձրանալուց առաջ: Ինքնաթիռը պետք է ուղևորվեր ամերիկյան Նյուարկ քաղաք:
«Մենք կարող ենք հաստատել է, որ 35 և 45 տարեկան երկու անձ է ձերբակալվել տրանսպորտում անվտանգության մասին կանոնները խախտելու համար»,- ասել է Գլազգոյի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
Դեպքի հետևանքով չվերթը հետաձգվել է ավելի քան 9 ժամ:










