Չկա Ադրբեջանի որևէ մի կետ, որը հասանելի չէ հայկական զենքի համար. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

21:25 • 21.09.16

Հայկական կողմը պատրաստ է պատերազմի: Լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք զորահանդեսին ներկայացված «Իսկանդեր» ու «Սմեր» տեսակի զինատեսակները հայ-ռուսական համագործակցության արդյունք են, արդյոք 200 միլիոն վարկի շրջանակներում մատակարարված զենքե՞ր են, Շավարշ Քոչարյանը պատասխանեց այսպես. «Եկեք մանրամասները չասեմ՝ որտեղից է գալիս»:

Հարցին՝ ինչո՞վ է կարևոր այդ զենքերի առկայությունը հայկական բանակում, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Կարևոր է դա ունենալը, որովհետև մեզ համար մի պարզ թեզ է գործում՝ չես ցանկանում լինի պատերազմ, եղիր պատրաստ: Ու մենք պատրաստ ենք: Բազմիցս՝ մինչև շքերթն էլ ասել եմ, որ չկա Ադրբեջանի որևէ մի կետ, որը հասանելի չէ հայկական զենքի համար»: