Բարաք Օբաման ժամկետից շուտ քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին

23:40 • 07.11.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրողներին հայտնել է, որ ինքը ժամկետից վաղ քվեարկել է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:

«Ես արդեն քվեարկել եմ ու քվեարկել եմ Հիլարի Քլինթոնի օգտին»,- ասել է Օբաան Միչիգան նահանգում ունեցած իր ելույթի ժամանակ:

Օբաման նշել է, որ քվեարկել է Քլինթոնի օգտին, քանի որ «կարող է երկրի ապագան վստահել նրան»:

«Դուք պետք է նույնն անեք: Եթե հաղթի Հիլարի Քլինթոնի հակառակորդ Դոնալդ Թրամփը, մեր բոլոր ձեռքբերումներն անիմաստ կդառնան»,- ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին:

Բարաք Օբաման ժամկետից շուտ քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին