Բրազիլիան պարտքերի պատճառով սառեցրել է Ռիո դե Ժանեյրո նահանգի պետական բանկերի հաշիվները

16:20 • 08.11.16

Բրազիլիայի կառավարությունը սառեցրել է Ռիո դե Ժանեյրո նահանգի պետական բանկերի հաշիվները՝ պարտավորեցնելով նահանգի իշխանություններին վճարել 53 միլիոն դոլարի չափով պարտքերը, հայտնում է BBC-ն:


Բրազիլիայի ֆինանսների նախարարությունում աղբյուրների տվյալներով՝ իշխանությունները հույս ունեն լուծել պարտքային խնդիրներն առաջիկա երեք օրվա ընթացքում, և այդ ժամանակ հաշիվները կվերաբացվեն:


Ռիո դե Ժանեյրոն դարձել է Բրազիլիայի ամենաշատ տուժած նահանգներից մեկը, այս տարվա ավարտին նահանգի ընդհանուր պարտքը կարող է հասնել 5,4 միլիարդ դոլարի:


Անցած ուրբաթ նահանգի նահանգապետ Լուիշ Ֆերնանդու Պեզաուն հայտարարել է տնտեսման խիստ միջոցների սահմանման մասին, որոնք նախևառաջ նախատեսում են սոցիալական ծրագրերի կրճատում, հարկերի և հանրային տրանսպորտի սակագների բարձրացում:


Բրազիլիայում պատմության մեջ ամենաերկար ռեցեսիան է նավթի գների անկման պատճառով: Բացի այդ, երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը: