Կոլորադոյում ամերիկուհին հասցրել է քվեարկել ծննդատան ճանապարհին
ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհի Սոշա Ադելստեյնը ծննդատան ճանապարհին հասցրել է քվեարկել նախագահական ընտրություններում:
Ինչպես հաղորդում է CNN-ը` ամերիկուհին ուղևորվելիս է եղել ծննդատուն` իր առաջնեկին լույս աշխարհ բերելու համար, սակայն կանգնել է ճանապարհին քվեարկությանը մասնակցելու: Նրան ուղեկցել է իր ամուսինը` Մաքս Բրենդելը, ով ևս կատարել է իր ընտրությունը նախքան դստեր`Բելլա Ռոուզի ծնվելը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացվում են նախագահական ընտրությունները: Երկրի բարձրագույն պաշտոնի համար մրցապայքարին մասնակցում են հիմնականում երկու թեկնածու` դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը:
Politico ամսագրի տվյալներով` ընտրություններից հետո առաջին էքզիթ-փոլի արդյունքները կհրապարակվեն հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով 17:00-ին, այսինքն` 02:00-ին երևանյան ժամանակով:











