Էստոնիայի վարչապետը հրաժարվել է ինքնակամ հեռանալ պաշտոնից
Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը հայտարարել է, որ հրաժարվում է կատարել ընդդիմության և իշխող 3 կուսակցություններից երկուսի պահանջները՝ ինքնակամ հրաժարական տալու վերաբերյալ, հայտնում է interfax.ru-ն:
«Ակնհայտ է, որ այս կոալիցիայի համագործակցությունն ավարտվել է»,- ասված է իր գլխավորած Բարեփոխումների կուսակցության նիստի արդյունքներով նրա հայտարարությունում:
Նա նշել է, որ բոլորի հետ քննարկումներ է ակնկալում, որոնք կարծում են, որ կառավարությունը սխալ քայլեր է արել:
«Այդ պատճառով ցանկանում եմ, որ հնարավորինս շուտ, արդեն վաղն անվստահության մասին քվեարկություն անցկացվի, որից առաջ ես ցանկանում են հանդես գալ քաղաքական հայտարարությամբ»,- ասել է վարչապետը:
Երկուշաբթի կոալիցիայի մեջ մտնող երեք կուսակցություններից երկուսն առաջարկել են Ռիյվասին ինքնակամ հրաժարական տալ: Նույն օրը հրաժարական տալու պահանջով են հանդես եկել բոլոր երեք ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները:










