Մոսկվայում սկանդալային «սթրիթռեյսեր» Մառա Բաղդասարյանը երթևեկության կանոնները խախտելու համար 155 ժամ հարկադիր աշխատանք կկատարի
Մոսկվայում Gelandewagen մակնիշի մեքենաներով սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանի նկատմամբ տուգանքներ չվճարելու մասին 5 գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրան պարտավորեցնել 155 ժամյա պարտադիր աշխատանքի:
Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը` մեջբերելով մոսկովյան դատարանի կայացրած որոշումը:
«Նոյեմբերի 8-ին դատավորի կողմից 5 վարչական նյութ է քննվել Մառա Բաղդասարյանի նկատմամբ: Քննության արդյունքում դատավորը, հաշվի առնելով մեղքը մեղմացնող հանգամանքները, 5 գործով պատիժ է սահմանել` 40, 25, 25, 25 և 40 ժամյա պարտադիր աշխատանքների տեսքով», - ասվում է դատավորի որոշման մեջ:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Սավյոլովսկի շրջանի դատարանը 10-օրյա կալանք է սահմանել 23-ամյա կարգազանցուհու նկատմամբ, ով խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու չի վճարել 15-ից ավելի տուգանք:










