Ոստիկանությունը Մրգաշատ գյուղի դաշտերում թմրանյութի պատրաստման պահին մի խումբ անձանց է գտել ու բերման ենթարկել

14:55 • 08.11.16

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք Մրգաշատ գյուղի դաշտերում թմրանյութ են պատրաստում: 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը,  ժամը 21.15-ին, նշված գյուղի դաշտերում գտնվող քարե շինությունում բենզինի, յոդի և «Պերալգին» դեղատեսակից թմրանյութ պատրաստելու ժամանակ հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Գուրգեն Օ.-ն, 1985 թ. ծնված Հակոբ Թ.-ն և 1978 թ. ծնված Աշոտ Ա.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, րանք հայտնել են, որ թմրանյութը պատրաստել են իրենց օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: