Մոսկվայում դատարանը 10 օրով կալանավորել է սկանդալային «սթրիթռեյսեր» Մառա Բաղդասարյանին (լուսանկարներ)

10:10 • 08.11.16

Մոսկվայի Սավյոլովսկի շրջանի դատարանը 10-օրյա կալանք է սահմանել Gelandewagen մեքենաներով սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանի նկատմամբ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ 23-ամյա կարգազանցը խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու չի վճարել 15-ից ավելի տուգանք:


Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ, Բաղդասարյանի գործով դատարան է ուղարկվել 51 նյութ, որոնք բոլորը վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների չվճարմանը:


Նշվում է, որ 10-օրյա կալանքից զատ՝ դատարանը Բաղդասարյանին դատապարտել է 75 ժամվա պարտադիր հասարակական աշխատանքի:


Սկանդալային «սթրիթռեյսերը» տուգանքների չվճարումը բացատրել է այն հանգամանքով, որ համապատասխան ծանուցումներն ուղարկվում են իր գրանցման վայրի հասցեով, մինչդեռ ինքն ապրում է մեկ այլ վայրում և ուշ է ստանում դրանք:


Բաղդասարյանի փաստաբանը դատարանին խնդրել է սահմանափակվել միայն տուգանքի ձևով պատժի սահմանմամբ՝ նշելով, որ իր պաշտպանյալը 1 տարի առաջ է լուրջ ավտովթարի ենթարկվել ու մինչև վերջ չի կազդուրվել: Փաստաբանը մտավախություն ունի, որ հասարակական աշխատանքների իրականացումը կարող է  բացասական ազդեցություն ունենալ Բաղդասարյանի առողջության վրա:


Աղբյուրը հավելում է, որ Բաղդասարյանի գործով հաջորդ դատական լսումը կայանալու է նոյեմբերի 21-ին:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, զբաղվում է մսի մեծածախ վաճառքով:


Մառա Բաղդասարյանը պարբերաբար մասնակցում է արգելված ավտոմրցաշարերի, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ գրավում է օրենքի պահապանների ուշադրությունը: Նրան համարում են Մոսկվայի ամենահայտնի փողոցային ավտոմրցարշավորդուհին:


Ներկայում Բաղդասարյանի անունը շոշափվում է ավելի վաղ Մոսկվայի կենտրոնում Mercedes Gelandewagen մեքենաներով կազմակերպված մրցարշավի վերաբերյալ հարուցված քրեական գործում:

 

Задержанная за нарушение ПДД Мара Багдасарян в Савеловском районом суде Москвы. 7 ноября 2016

Задержанная за нарушение ПДД Мара Багдасарян в Савеловском районом суде Москвы. 7 ноября 2016

Image result for Cуд арестовал на десять суток участницу "гонок" на Gelandewagen