ԱՄՆ-ի մոթելներից մեկում չեխին գրանցել են «Վարորդական իրավունք» անվան տակ
ԱՄՆ Կենտուկի նահանգի մոթելներից մեկում Չեխիայի քաղաքացի Յան Սմիդին գրանցել են Ridicsky Prukaz անվան տակ, ինչը չեխերենով նշանակում է «վարորդական իրավունք»:
Lenta.ru-ն գրում է, որ Սմիդը մեկ գիշեր է անցկացրել մոթելում, իսկ դուրս գալու ժամանակ հաստատության աշխատակիցներից մեկը նրան դիմել է «Ինչպե՞ս եք, պարոն Ridicsky» հարցով:
Նշվում է, որ տղամարդն իր Twitter-ում հրապարակել է չեկի լուսանկարը, որում նա գրանցված է որպես Ridicsky Prukaz:
«Լավ եմ, ավելի լավ չի կարող լինել, շնորհակալություն»,- գրել է նա Twitter-ում:










