Charlie Hebdo-ի շապիկին հայտնվել է ոստիկանությունից փախչող Բարաք Օբաման (նկարազարդում)
Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը նոր համար է թողարկել, որի շապիկին պատկերվել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, որը փախչում է իր վրա կրակող ոստիկաններից:
«Օբամա: Նոր քաղաքացի՝ ինչպես մյուսները»,- ասվում է ծաղրանկարի նկարագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նշվում է, որ ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ընտրական կոլեգիայի անդամներից 270-ի ձայները:











