Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը շնորհավորել է Թրամփին հաղթանակի առթիվ

11:22 • 09.11.16

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է CNN-ը:


Նախնական տվյալներով՝ հանրապետական Թրամփն առաջ է անցնում դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնից, նա արդեն հավաքել է ընտրական կոլեգիայի անդամներից 266-ի ձայնը. հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն:


«Խոսնակ Ռայանն այսօր զանգահարել է Դոնալդ Թրամփին, նրանք լավ շփվել են: Խոսնակը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ և նաև խոսել է փոխնախագահի թեկնածու Մայք Փենսի հետ»,- հայտարարել է Ռայանի ներկայացուցիչը: