Էրդողանը մզկիթ կբացի Բելառուսի մայրաքաղաքում. НГ
Այս շաբաթվա վերջին սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մինսկ: Այն մասին, որ նա մտադիր է մասնակցել Մինսկում մզկիթի բացման արարողությանը, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ բելառուսական կողմից միջոցառմանը կմասնակցի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Независимая Газета»-ն հիշեցնում է, որ Մինսկ Թուրքիայի նախագահի այցի մասին հաղորդվել էր դեռ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից կարճ ժամանակ անց, սակայն այդ ժամանակ այցը հետաձգվել էր: Որպես պատճառ նշվել էր բացման համար մզկիթի պատրաստ չլինելը:
Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիա էր այցելել այս տարվա ապրիլին: Նա մասնակցել էր Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:










