Անհայտ անձինք նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան տարածք
Անհայտ անձինք նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան տարածք, որը պայթել է։ Դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող ոստիկանը թեթևակի վիրավորվել է, հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ երկու հոգի մոտոցիկլետով անցնելիս են եղել դեսպանատան շենքի մոտով: Նռնակը նետելուց հետո նրանք անմիջապես թաքնվել են:
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները և սակրավորները, որոնք շրջափակել են թաղամասը:
Ֆրանսիայի դեսպանատունը գտնվում է Աթենքի կենտրոնում։










