Մելբուրնի մետրոն դադարեցրել է աշխատանքը՝ տարհանման մասին ահազանգի պատճառով

15:06 • 10.11.16

Մելբուրնի մետրոն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ գնացքների երթևեկության կառավարման կենտրոնում տարհանման մասին ահազանգի պատճառով: Այդ մասին Twitter-ում հայտնել է մետրոպոլիտենը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մետրոյի բոլոր գնացքները ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը՝ գնացքների երթևեկության կառավարման կենտրոնում տարհանման մասին ահազանգի պատճառով: Երթևեկությունը կվերականգնվի հնարավորինս շուտ»,- ասված է հաղորդագրությունում:


Չի հաղորդվում, թե ինչն է դարձել տարհանման պատճառը: